top of page

Acerca de

Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր («analytic.am» ՍՊԸ-ի՝ , Մենք)  analytic.am կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ:
Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Տվյալների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն («analytic.am» ՍՊԸ-ի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։


Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար
բ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը։

 



Քուքիներ

Կայքն օգտագործում է քուքիներ, որոնք Ձեր համակարգչի հարդ դրայվում պահվող փոքր ֆայլեր են, որոնք օգտագործվում են Կայքն այցելելու Ձեր պատմության հետ կապված որոշակի տեղեկություններ հավաքագրելու համար։ Դա սովորաբար իրականացվում է անանուն տեղեկությունների հիման վրա։ Դուք կարող եք հրաժարվել քուքիներից, սակայն այդ դեպքում, Կայքի ֆունկցիոնալության մի մասը կարող է այլևս Ձեզ հասանելի չլինել։
Կայքն օգտագործում է Google Analytics և Google Maps ծառայությունները, որոնք տրամադրվում են Google ընկերության կողմից։ Այս ծառայություններն իրենք իրենց հերթին հավաքում են տեղեկություններ Ձեր կողմից կայքի օգտագործման ընթացքում և դրանք պահպանում ԱՄՆ-ում գտնվող սերվերների վրա։
Քուքիների մասին ավելի շատ տեղեկություններ և մանրամասներ ստանալու համար, խնդրում ենք նայել Քուքիների քաղաքականությունը։

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝


ա) Կայքի բնականոն շահագործում,
բ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
գ) հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
դ) նորությունների ուղարկում, եթե բաժանորդագրված եք մեր պարբերական նամակներին (Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով):

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։
Եթե ունեք որևէ բողոք «analytic.am» ՍՊԸ-ի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ info@analytic.am հասցեով։

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել այս Գաղտնիության քաղաքականությունում։ Մենք կտեղադրենք փոփոխված տարբերակը մեր կայքում։

Կապ

Այս Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ info@analytic.am
Վերջին թարմացումը՝ մայիս 27, 2021

bottom of page