top of page

Դանակահարություն՝ Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է


Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես կան արնանման հետքեր:

Կարճ ժամանակ անց, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով՝ մահացել է:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որի ժամանակ էլ երեխային դանակի մի քանի հարված են հասցրել:Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:

bottom of page