top of page

490.000$, որից 400.000$ պիտի տար Ավինյանին, իսկ 90.000$~ը կիսեին իրար մեջ


Վարդան Ղուկասյան տելեգրամ ալիքը գրում է


Որոշակի մանրամասներ Արամիկի՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի քրեական գործից։ Պարզվում է, Արամիկը իր տեղակալ՝ ձեռնաշարժության « ժ... տալու »չեմպիոն Գեղամ Կարապետյանի հետ հեռախոսով խոսելիս պահանջել է որպես կաշառք քաղաքացուց սպասվող 4.000.000 դրամը ավելի արագ բերել, քանի որ հանդիպելու է Ավինյանին և նրա փայը պետք է հասցնի, իսկ նրանց խոսակցությունը ձայնագրվել է ԱԱԾ-ի կողմից։ Ի միջ այլոց, սա առաջին դեպքը չի, որ կաշառք ուզելիս Ավինյանի անունն են տալիս, օրինակ վերջերս շինթույլտվություն տալու համար աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանը իր ծանոթից որպես կաշառք պահանջել էր 300.000 դոլար, ասելով, որ 200.000-ը տալու է Ավինյանին, իսկ վարչության պետերից մեկը ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել էր 490.000$, որից 400.000$ պիտի տար Ավինյանին, իսկ 90.000$~ը կիսեին իրար մեջ, բայց երկու դեպքում էլ մարդիկ ահավոր դժգոհ են մնացել էդ թվաբանությունից և հրաժարվել են կաշառք տալուց։ Ցինիզմը հասել ա գագաթնակետին, Ավինյանի դրամաշորթները Շավարշ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատում են ընենց, ոնց որ վերջին օրը լինի։

Հա, ցինիզմի մասին… Արամիկի տնային կալանքը փոխվեց բանտարկության նաև էդ ցինիզմի պատճառով, քանի որ տնային կալանքի ժամանակ Արամիկը արգելել էր թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանին կայանել մուտքի դիմաց՝ իր տեղում, ամեն օր Արամիկի օգնականը նրա 100.000$~ոց Range Rover Defender-ը կայանում էր թաղապետի տեղում և բոլորին հայտարարում, որ տուֆտա քրեական գործ են սարքել, հեսա կարճելու են, Ավինյանը սաղ հարցերը լուծել ա, հեսա մի քանի օրից շեֆը գալու ա գործի։ ԱԱԾ-ն էլ դրանից կատաղեց, մեղադրյալները 4-ից դարձան 8 հոգի ու գնալով շատանում և հետաքրքրանում են։

Քաղաքապետարանի սեռի կարդինալ և Ավինյանի բումաժնիկ Շավոյի մասին նոր բացահայտումները շուտով

bottom of page