top of page

Ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը վարժական հավաքներ կանցկացվեն

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 12, 2024
  • 1 min read

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշման համաձայն 2024 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

1/2639
bottom of page