Ուկրաինայում՝ մարտի դաշտում, իրավիճակը կարող է հանգուցալուծվել 3 ամսից. Բորել
Ուկրաինայի և Գազայի հակամարտությունները մեծացրել են Արևմուտքի և գլոբալ հարավի միջև առկա խնդիրները։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Իր խոսքով՝ դա հատկապես ակնառու է դարձել, երբ սկսվել է Գազայի պատերազմը:
«Մեզ մեղադրում են երկակի ստանդարտների մեջ»,- ասել է նա՝ Մյունխենի համաժողովում,– «Մենք ունենք շատ ռազմավարություններ, բայց քիչ գործողություններ»:
Նա նշել է, որ Ուկրաինայում՝ մարտի դաշտում, իրավիճակը կարող է հանգուցալուծվել 3 ամսից։