top of page

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ․ Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԼԱՎՐՈՎԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՍԻՆ


Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհին՝ Սյունիքում։

Այդ մասին 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ՝ չպետք է ամաչենք 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում։

Շատ տխուր է, որ Հայաստանի համար շահավետ այնպիսի գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, Մոսկվան հրավիրված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը։

«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը համաձայնագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել հետևյալ փաստի վրա՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կզբաղվի սահմանազատմամբ, թեև ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը երբևէ չեն եղել միության մաս ԵՄ ներկայիս տարածքում. 

«Եվրամիությունը ոչ մի քարտեզ չի կարող ունենալ։ Ռուսաստանի Դաշնությունն ունի քարտեզներ, և դա հարմար է կողմերին, բայց ոչ ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որոնք նույնպես ցանկանում են սահմանազատել արտերկրից»:

«Ցավալի է, որ եսասիրական արևմտյան շահերը խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը»,- հավելել է


bottom of page