Search
Պուտինը Կիմ Չեն Ընին ավտոմեքենա է նվիրել
- Lida Nalbandyan
- Feb 20, 2024
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության ավտոմեքենա է նվիրել, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռուստաընկերությունը:
Ապրանքանիշը և մոդելը չեն նշվում:
Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընը հետաքրքրվել էր Aurus ավտոմեքենայով:
Հեռուստաընկերությունը նշում է, որ փետրվարի 18-ին Կիմ Չեն Ընի համար նվերը ստացել են նրա քույրը՝ Կորեայի Բանվորական կուսակցության կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ինչպես նաև Կենտկոմի քարտուղար Պակ Չոն Չհոնը: Կիմ Յո Չժոնը նշել է, որ այս նվերը «երկու երկրների առաջնորդների միջև հաստատված հատուկ բարեկամական հարաբերությունների հստակ վկայություն է»։
11.30.20.04.2025
17.13.19.04.2025
16.13.19.04.2025