Մարտի 8-ին հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու․ Ավինյան
- Lida Nalbandyan
- Mar 4, 2024
- 1 min read

Այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ Երևանում հասարակական տրանսպորով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սիրելի կանայք, ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի առաջին անգամ մարտի 8-ին հասարակական տրանսպորտով, մասնավորապես՝ Մետրոպոլիտենով, համայնքային MAN, Zhong Tong, Gazel City ավտոբուսներով ու տրոլեյբուսներով երթևեկող կանանցից ու աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու», - նշեց Ավինյանը։
Քաղաքապետը նաև հայտնեց, որ պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:
Բացի այդ, համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:
19.20.19.04.2025
16.13.19.04.2025