top of page

ԷՍ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԳՈՐԾ Է, ԲԱՅՑ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԷԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 4, 2024
  • 1 min read



Մեր պայքարից հետ չենք կանգնելու, մեր՝ հետ գնալու իրավունքը երբեք չենք զիջելու: Էս հարցի մասին խոսում ենք տարբեր շրջանակներում, միջազգային կառույցների, ռուս պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ: Այս մասին չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Լևոն Քոչորյանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, հիշեցնենք, հանդիպել են չարենցավանցիների հետ:

«Հարցերը, որ էստեղ բարձրացնում ենք, չի կարող լուծվել էս իշխանության պայմաններում: Մենք չենք հանձնվելու, մեր անցած ճանապարհով ենք դա ցույց տվել: Ձեզ հետ միասին փորձելու ենք հասնել հաջողության, հետո արդեն սկսվելու է ամենադժվարը: Էն խնդիրները, որ կանգնած են մեր երկրի առջև, շատ դժվար են: Էս վիճակում, էս խնդիրներով իշխանություն վերցնելը շատ դժվար գործ է, բայց չենք խուսափում էդ պատասխանատվությունից ու տեսնում ենք ճանապարհը՝ հարցերը լուծելու: Դրա համար պետք է կամք»- ասել է նա:


bottom of page