Պաղեստին-Իսրայել հակամարտության սրման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 153 աշխատակից
ՄԱԿ-ի ավելի քան 150 աշխատակից է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բաց բանավեճի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մեր գործընկերներից 153-ը մահացել են»,- ասաց նա։ Գուտերեշը հավելեց, որ ՄԱԿ-ի աշխատակիցները, ի թիվս այլ բաների, պաղեստինյան բնակչությանը տրամադրում են բժշկական ծառայություններ և ապրանքներ, աջակցում են «փոքր թվով դեռևս գործող հացթուխների» աշխատանքին և սնունդ առաքում ապաստարաններ: