top of page

Պայթյուններ Պակիստանի հետ Իրանի սահմանամերձ շրջանում․ կան զոհեր


Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ պայթյուն է լսվել, ապա անօդաչու թռչող սարքով և հրթիռային հարձակում է իրականացվել Իրանի Սարավանի Շամսարի շրջանի վրա։ Mehr լրատվական գործակալությանը տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ միջադեպից հետո մի քանի մարդ վիրավորվել է։

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ Պակիստանի կողմից սահմանամերձ գյուղի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ։

«Հինգշաբթի ժամը 04:50-ին Պակիստանը հրթիռով թիրախավորել է Իրանի սահմանամերձ գյուղերից մեկը», Mehr լրատվական գործակալությանը ասել է նահանգի անվտանգության և իրավապահ մարմինների փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։

Միջադեպի հետևանքով զոհվել է 7 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ 3 կին և 4 երեխա։

Պայթյուն է եղել նաև Սարավան քաղաքի մոտ, որտեղ զոհեր և վիրավորներ չկան։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակցիայի նպատակը Պակիստանի ազգային անվտանգության և շահերի ապահովումն է։ Պակիստանը լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հայտարարության մեջ։

Այն նաև հավելել է, որ Պակիստանը կշարունակի ջանքերը՝ ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հետ համատեղ լուծումներ գտնելու համար։

Նախօրեին իրանական ուժերը հարված էին հասցրել Պակիստանի տարածքում «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական բազային։

bottom of page