AFP. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ.
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Լրատվամիջոցը նշում է, որ այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական շփումն էր ավելի քան երեք ամսվա ընթացքում։
Հստակեցվում է, որ Հանիեի ու Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ քննարկել են «հումանիտար օգնության ավելացումը... և մշտական խաղաղության հասնելու համար երկու պետությունների ստեղծման որոշումը»:
Ֆիդանն ու Հանիեն վերջին անգամ պաշտոնապես հեռախոսազրույց էին ունեցել հոկտեմբերի 16-ին։