top of page

Կիշիդան կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն աշխարհի ապագա զարգացման վեկտորը


2024 թվականին ԱՄՆ հաջորդ նախագահի ընտրությունը լինելու է աշխարհի ապագա զարգացման ուղղությունը որոշող գլխավոր գործոններից մեկը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։

«Իրավիճակը միջազգային հանրությունում գնալով սրվում է, բացի Ուկրաինա ներխուժումից և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից, այս տարի մի շարք երկրներում շատ կարևոր ընտրություններ են լինելու, որոնք կորոշեն աշխարհի ապագա ուղղությունը։ Առաջին հերթին դրանք ԱՄՆ նախագահական ընտրություններն են»,- ասաց նա։

1/2322
bottom of page