top of page

Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են հօգուտ Ուկրաինայի ՌԴ ակտիվների շահույթի օգտագործումը


Եվրամիության 27 երկրները համաձայնել են ՌԴ Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների արտապլանային եկամուտներն օգտագործել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար։

«ԵՄ դեսպանները հենց նոր սկզբունքորեն համաձայնել են չնախատեսված շահույթների օգտագործման մասին՝ կապված արգելափակված ակտիվների հետ, աջակցելու համար Ուկրաինայի վերականգնմանը»,- նշվել է Բելգիայի մշտական ներկայացուցչության X սոցցանցի հաղորդագրությունում։

Reuters գործակալությունը, հղում կատարելով բելգիական աղբյուրին, գրել է, որ համաձայնությունն ուժի մեջ կմտնի գագաթաժողովից մի քանի օր առաջ, որտեղ Եվրամիության ղեկավարները հավաքվելու են Հունգարիայի առարկությունը հաղթահարելու համար՝ Կիեւին հաջորդ չորս տարիներին 50 մլրդ եվրո հատկացնելու հարցում։

Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ակտիվների հետ կապված ցանկացած գործողություն Արեւմուտքում կգնահատվի որպես «գողություն»։

1/2322
bottom of page