top of page

Բայդենը պնդել է, որ իր հիշողությունը լավ է և Նեթանյահուին անվանել ուրիշի անունով


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է տարիքային փոփոխությունների պատճառով իր հիշողության թուլացման քննադատությանը՝ հայտարարելով, որ իր հիշողությունը կարգին է, բայց անմիջապես վրիպել է՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին այլ անունով է դիմել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Իր ելույթի առաջին մասը նա նվիրել է հատուկ դատախազ Ռոբերտ Հերի զեկույցին՝ փոխնախագահ եղած ժամանակ գաղտնի փաստաթղթերով Բայդենի ոչ պատշաճ վերաբերմունքի գործով։


Դրանից հետո ԱՄՆ նախագահը համաձայնել է պատասխանել լրագրողների մի շարք հարցերի, որոնց մի մասն անդրադարձել է նրա տարիքի ֆոնին պետության ղեկավարի թուլացող հիշողության հետ կապված մտավախություններին:


«Իմ հիշողությունը լավ է»,- Սպիտակ տան հարթակում լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ էմոցիոնալ ընդգծել Է Բայդենը:


Սակայն հետագայում, անդրադառնալով Գազայի հատվածում շարունակվող հակամարտության խնդրին, ԱՄՆ առաջնորդը կրկին վերապահում է արել՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանելով այլ անունով և նրան վերագրելով բոլորովին այլ երկրի ղեկավար պաշտոն:


«Ինչպես գիտեք, ի սկզբանե Մեքսիկայի նախագահ Սիսին (Բայդենը, հավանաբար, նկատի ուներ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին) չէր ցանկանում բացել անցակետերը՝ հումանիտար օգնությունը բաց թողնելու համար։ Ես դարձա նրան համոզողը։ Ես Բիբիին (Բենիամին Նեթանյահուին) համոզեցի իսրայելական կողմից դիրքեր բացել։ Ես շատ հաստատակամորեն պնդել եմ, որ Իսրայելը թույլ տա մարդասիրական օգնությունը Գազայի հատված»- ասել է Բայդենը։

1/2322
bottom of page