Միրզոյանի խոստովանությունը.
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատում է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ, բայց հավելել է, թե այն չեղարկելու պահանջ խաղաղության պայմանագրի նախագծում չկա:
Արտաքուստ կարող է թվալ, թե Միրզոյանի խոսքում հակասություն կա, բայց ավելի խորքային վերլուծությունը պատկերը հստակեցնում է:
Ըստ ամենայնի, Բաքուն առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում միայն կհամաձայնի փաստաթուղթ ատորագրել:
Այդ պայմաններից մեկը Անկախության հռչակագրի փոփոխությունը կամ առնվազն Սահմանադրության ու այդ փաստաթղթի միջև ինստիտուցիոնալ խզումն ապահովելն է:
Հենց այդ նպատակով էլ Փաշինյանը հարցն օրակարգ է բերել: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող Սահմանադրության 207 հոդվածի համաձայն, հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ քառորդը: Խոսքը 600 հազարը գերազանցող քվեի մասին է, ինչը ստանալը բացառվում է գործնականում և անգամ՝ տեսականորեն:
Մյուս կողմից, Փաշինյանը ցայտնոտային վիճակում է, որովհետև չի կարողանում միջազգային հանրությունից երաշխիքներ ստանալ, որ այս միակողմանի զիջումների հանրագումարում Ադրբեջանից փաստաթուղթ է ստանալու:
Իրավիճակը կարող է դրամատիկ ընթացք ունենալ, մանավանդ, տակավին Փաշինյանը չի կարողացել հաշվարկել հնարավոր զարգացման պլուսներն ու մինուսները, իսկ վաբանկ գնալու պարագայում կարող է կորցնել ամեն ինչ: