ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՊԻՏԻ ԽԱԹԱՐԵՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԱՆՀԱՐՄԱՐ Է ՈՒՂՂԱԿԻ.
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը քիչ առաջ անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Ազգային ժողովում ասաց․ «Պատմությունը կարձանագրի, թե ժողվորդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ ունեցող մարդիկ ինչ հետագիծ են թողնելու ու ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը»։ Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։
«Նախագծում նշված է, որ այս կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը։ Անկեղծ ասած` կարդում եմ այս տողերն ու մտածում` արդյոք հանրապետության 18 ժողովրդական ու,ասենք, 1000 վաստակավորի կոչում ունեցողները պիտի խաթարեն ՀՀ ներքին համերաշխությունը։ Ուղղակի անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,- պնդեց Լիլիթ Գալստյանը։