top of page

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 12, 2024
  • 1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։

Ավելի վաղ նա նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, սակայն մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՔԿ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

1/2639
bottom of page