top of page

Որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը․ նա մահացել է

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 1, 2024
  • 1 min read

Փետրվարի 29-ին, ժամը 16-ին, ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 73-ամյա տանտիրուհին՝ Սուսաննա Պարսամյանը: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

Արտաքին զննությամբ մահացածի դեմքի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը, ինչի հետևանքով նա մահացել է:


52-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

bottom of page