top of page

Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս. Պեսկով

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 6, 2024
  • 1 min read

Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:



Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը միանգամյան փոխշահավետ է։ Նա նաև ասել է, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն ամենադինամիկն է զարգանում. վերջին տարվա ընթացքում ՀՆԱ-ի աճը գերազանցել է 15%-ը։



«Դա մասամբ պայմանավորված է մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, դա պարզ է, դա ցույց են տալիս թվերը։ Աճում է ապրանքաշրջանառությունը, ավելանում են օգուտները, տրանսպորտային ծառայությունները, պարզապես ծառայությունները, ֆինանսական հատվածը... Հայաստանը, այսինքն՝ հայ ժողովուրդը շահում է սրանից»,- ասել է Պեսկովը։


bottom of page