«Ինչու է ժողովուրդը մոռանում 2020-ի պատերազմը, բայց շատ լավ հիշում է Մարտի 1-ը». Անի Կաղինյան.
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ժողովրդի հիշողությունը բավական կարճ է: Արդեն մոռացվում է 2020թ․ պատերազմը 5000-ից ավել զոհերը, մոռացվել է, որ 4 ամիս առաջ հայաթափվեց Արցախը, 120 000 արցախցի դարձավ պանդուխտ: Բայց չգիտես ինչո՞ւ շատ լավ ժողովուրդը հիշում էր 2008թ․ մարտի 1-ը, իր տասը զոհերով: Հիմա մտածում եմ, որ այդ հիշողությունը միշտ վառ էին պահում ու հիմնականում մեդիա դաշտի միջոցով, գումարած ատելություն էին գեներացնում անընդհատ: Անգամ Սերժ Սարգսյանը հեռանալուց մեկ պակաս նորից հիշատակեց մարտի 1-ը, դրանով ամբոխին ավելի հրահրելով: Մարտի 1-ի սինդրոմը...»։