Search
Հայաստանում հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կտաքանա 6-16 աստիճանով.
- Lida Nalbandyan
- Jan 14, 2024
- 1 min read

Հայաստանի տարածքում հունվարի 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 16-17-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-16 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։