«Հայաստանի վերածննդի համար պայքարը պահանջում է կապիտալ»․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի վերածնունդի համար պայքարը պահանջում է կապիտալ, որը պետք է ծառայի հատկապես երկարաժամկետ ռազմավարական նպատակների` Հայաստանի և հայ ժողովրդի ազդեցության տարածում, առևտրային միջազգային ցանցի, և հայկական ռազմավարական լոգիստիկ ենթակառուցվածքի ձեւավորում` որը սկզբից մինչև վերջ կուղեկցվի և կսպասարկվի հայերիս կողմից (մինչև Արևելահնդկական ընկերության հայտնվելը Հնդկաստանում, հենց հայերս էինք ստեղծել հզոր առեւտրային ցանց):Սա իհարկե երկարաժամկետ ու երկարատև ծրագիր է, բայց սկզբի համար հարկավոր է կապիտալ, որը կձևի նոր լոգիստիկ հանգույցներ անգամ այլ երկրների ճանապարհային նախագծերի վրա` Հյուսիս-հարավ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Չաբահարից Իրանով Հայաստան ու Եվրոպա և այլն։Մենք դա կարող ենք։ Մենք ունենք այս ամբողջ տարածաշրջանում ցրված հայկական համայնքներ, գործարարներ, կապիտալ, բայց առևտրային գործունեությունը ազգային նպատակներին ծառայեցնելու ծրագիր ու նպատակ չունենք...»։