Search
Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների գարնանային արձակուրդները
- Lida Nalbandyan
- Jan 9, 2024
- 1 min read

ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ այս ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ հետևյալ ժամանակացույցով՝ գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:
16.13.19.04.2025
12.20.16.04.2025