top of page

Ծանոթացել եմ «Խաղաղության պայմանագրին», միայն ադրբեջանական օրակարգերն են, հայկական կողմը միայն պնդում է, որ «խաղաղություն» բառը վերնագրում լինի. Վարդանյան


Բանակցություններում որևէ մեկը չի կարող ասել՝ որն է հայկական օրակարգային կետը. քննարկմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հայտարարելով, որ իրենք ծանոթացել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների և սպասվող «Խաղաղության պայմանագրի» մանրամասներին։

Նա հայտարարեց նաև, որ երկու կետի շուրջ է բանակցվում և հայկական կողմի պնդումները 2-ն են՝ նախ, որ անպայման լինի «խաղաղություն» բառը վերնագրում և ապա այնպիսի ձևակերպումներ տեղ կգտնեն, որ հանրային դիմադրություն չառաջացնեն։

«Այսինքն՝ խնդիր չունի օրակարգի հետ, խնդիր ունի ձևակերպումների հետ, այլ կերպ՝ օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» միջանցք չլինի, բայց տրամաբանությունը դա լինի»,-ասաց նա։Վարդանյանը նշեց, որ 29,800 քկմ տարածքը պահելու չարչրկված թեման նույնիսկ  երաշխիքներ չունի։ «Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը հրաժարվում է տարածքային հավակնություններից»,-ասաց նա և նշեց, որ ծանոթանալով փաստաթղթերին՝ կարող է ասել, որ ամբողջական ադրբեջանական օրակարգերն են արտացոլված։

«Ես չեմ տեսել մի բան, որ ասենք՝ այս պայմանագրի ստորագրումից հետո ձեռք ենք բերել։ Այն պահին, որ Ադրբեջանի ղեկավարն ուզենա, ստորագրելու է, Ադրբեջանը պարզապես ուզում է ամրագրել իր ձեռք բերածը, և այդտեղ ձևակերպումների շուրջ են բանակցությունները։ Նաև, որ չսահմանափակվեն ապագայի գործողությունները»,-ասաց նա։

bottom of page