top of page

«Վաղը, մյուսը օրը դիմադրելու համար էլ կարող է պատժեն»․ Սերժ Սարգսյան.

«Երբ թշնամուդ պահանջով դու շատ արագ խոստանում ես՝ հեսա հետաքննություն կիրականացնես ու մեղավորներին կգտնես ինչ-որ մի կրակոցի համար, վաղը մյուս օր, երբ ադրբեջանցիները ճնշեն, կարծում եմ՝ մեր զինվորները նույնիսկ ցանկություն էլ չեն ունենալու դիմադրել, որովհետև էդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն իրականացնել, պատժել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր․ «Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող: Այս հայտարարությունից հետո Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել: Եվ հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ: Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք»։


bottom of page