Search
Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը. Մխիթար Հայրապետյան
- Lida Nalbandyan
- Mar 2, 2024
- 1 min read

Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող աշխատաժողովը իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:
20.10.17.04.2025
18.55.17.04.2025