top of page

ԲԱՔՎՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԵՒ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԵՂԵԼ Է 660 ՇՓՈՒՄ. ԿԽՄԿ

2023 թվականին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով (խոսքը սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական ագրեսիայի մասին է-խմբ․) Բաքվում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Նման տեղեկություն X-ի միկրոբլոգում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին ԿԽՄԿ–ից հայտնել էին, որ այցելել են Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մյուս գերիներին։

«Մենք պարբերաբար այցելել ենք կալանավորված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,– ասված է հայտարարությունում։

bottom of page