«Պետության գույքը գողանում են». «լայվի» ժամանակ 2 տղամարդ հարձակվեցին Չախոյանի վրա. նրանցից մեկի ձեռքին կացին կար
- Lida Nalbandyan
- Feb 20, 2024
- 1 min read

Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ «լայվ» է ահազանգել Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսեւորման մասին, եւ հենց «լայվի» ժամանակ էլ ենթարկվել է հարձակման:
Նա ցուցադրել է տոմետներով բեռնված Կամազը եւ նշել. «Այս «Կամազը» դուրս է եկել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են-գողանում են, պետական գույքը դուրս են գրում:
Տեսեք, սրանք 50 տարուց ավելի ծառայող սալիկներն են, որոնք շատ լավ որակի են: Պետության գույքը բերում են այստեղ պահեստավորում են, տոմետները խնամքով շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երեւանում լիներ: Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է»:
Այդ պահին տարածքում գտնվող երկու տղամարդ հայհոյելով հարձակվեցին Չախոյանի վրա՝ պահանջելով հեռանալ տարածքից: Նրանք սկսեցին քարեր նետել ակտիվիստի վրա:
Չախոյանն արձագանքում է. «Սա սեփական տարածք չի, դուք երկուսդ էլ դատվելու եք: Էդ քֆուրներիդ համար պատասխան ես տալու: Տեսեք, կացինով հարձակվում է, իմ դեմ մահափորձ են կատարում
14.55.20.04.2025
19.20.19.04.2025
16.13.19.04.2025