top of page

ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 6, 2024
  • 1 min read

Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ էր արտահանվել ավելի քան 11 մլն հատ ծաղիկ։


Ամենից շատ արտահանվել են կակաչներ՝ 15,7 միլիոն հատ, քանակով հաջորդում են վարդերը՝ 4,3 միլիոն հատ։ Այս տարի ներկրվել է նաև 211 հազար հատ ալստրոմերիա, 88 հազար հատ հերբերա, 2 հազար հատ քրիզանթեմներ և 1500 հատ նարգիզ։


Նշենք, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել գրեթե 5,5 մլն հատ կակաչ (գրեթե 3 անգամ պակաս 2024-ի համեմատ), 3,1 մլն հատ վարդեր (մոտ 1,3 անգամ պակաս) և այլն։


Ռոսսելխոզնադզորից նաև հայտնում են, որ միևնույն ժամանակահատվածում Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել 487,4 հազար մեխակ, Վրաստանից՝ 200 հազար միմոզայի ճյուղ։ Վերին Լարսի անցակետով այլ երկրներից ծաղիկներ չեն ներկրվել։

1/2640
bottom of page