ՍԱԹԻ ՍՊԻՎԱԿՈՎԱՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
- Lida Nalbandyan
- Mar 7, 2024
- 1 min read

«Նախքան ներկայացումը կարելի է ոչինչ չիմանալ Մարիա Կալլասի մասին, բայց դրանից հետո չի հաջողվի անտարբեր մնալ»։
Մարտի 8-ին մեկնարկող կանանց միամսյակի շրջանակներում առաջին անգամ տեղի կունենա երևանցի հանդիսատեսի և Մոսկվայի հանրահայտ Ազգերի թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնով) հանդիպումը։
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մեծանուն մաեստրոյի տիկին, ոճի ընտրյալ կերպար և պարզապես աստղ Սաթի Սպիվակովան` La Divina-ի՝ օպերային մեծագույն դիվա, աստվածային Մարիա Կալլասի դերում: Հանուն Սիրո իր տաղանդից հրաժարված Արտիստի եղերական պատմությունը։
Որքա՞ն ազնվորեն և ճշմարտացիորեն կարելի է խոսել մեծ արվեստագետների կյանքի առեղծվածների և գաղտնիքների մասին: Այս մասին կիմանաք՝ դիտելով «Կանարեյկա» ներկայացումը, որը ռեժիսոր Դմիտրի Սերդյուկը բեմադրել է Մարիա Վարդենգայի պիեսի հիման վրա։
...Մարիա Կալլասի վերջին երեք օրերը. «Մեր պիեսի հեղինակները դա զետեղել են այն պահին, երբ ճակատագիրն ավարտվեց, բայց կյանքը շարունակվում է...»,- իր հերոսուհու մասին ասում է Սաթի Սպիվակովան։
«Սպիվակովայի խաղում արտաքին էֆեկտների ճշգրիտ արտահայտչականությունն ինքնին արտացոլում է Կալլասի ոճը: Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շտրիխ՝ տեղով ոսկի է, յուրաքանչյուր նոտա՝ վշտի պայթյուն է կորսվածի համար: Սաթին ստեղծում է մարդ- երգչուհու խոր կերպար: Նրա Մարիան կենդանի կին է, խոցելի և շատ նրբին»:
«Ռեվիզոր» տեղեկատվական պորտալ
Ապրիլի 5-6-ը Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենան Մոսկվայի Ազգերի թատրոնի «Կանարեյկա» ներկայացման ցուցադրությունները։ Հյուրախաղերն իրականացնում են Ազգերի թատրոնը և GeoProMining ընկերությունը։
