top of page

Ղարաբաղն նենց չի, որ մնացել ա իրանց, էսօր սաղ աշխարհը, գիտեք, ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի վրա. Սասուն Միքայելյան


Սաղս հայրենասեր ենք դարձել, եկեք մի քիչ նայենք հետագան՝ ինչ պետք է լինի, դրա համար համախմբվածություն պետք է լինի ու մենք կարողանանք հզոր բանակ ունենանք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը,  Եռաբլուրում  լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն հարցին, որ  իշխանություններն այլեւս չեն խոսում Արցախի մասին



«Մենք, երկրապահներս չենք հուսահատվել երբեք, իրավիճակը այսօր, որ մենք պետք է կարողանանք համախմբված հզորանանք: Ես երբեք չեմ կասկածում, որ կգա ժամանակը եւ մեր հաղթանակները կկրկնվի: Մենք՝ երկրապահն այն սերունդն է, որ հաղթանակ է կրել Արցախկյան ազատամարտում, դա մեր համար ավելի ծանր է, քան էստեղ կանգնած որեւէ մեկի, որ հայրենասիրություն է խաղում: Դրա համար էսօր մենք պիտի կարողանանք այս վիճակից դուրս գանք, էդ մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ խոսալը երբեք ոչ մի օգուտ չի տա: Եթե կա մեկը, որը կռվող տղուց ավելի շատ է ուզում հող ազատագրի, չարաչար սխալվում եք: Ես երբեք Արցախը հետ բերելուց, էսօր էլ, էս պահին էլ , էս վայրկյանին էլ  չեմ հուսահատվում ու չկասկածեք: Այսօր պիտի մի քիչ պետք է դիվանագիտական առումով լուրջ կապեր ունենանք հենց Արցախի հետ կապված»,- ասաց նա:



Սասուն Միքայելյանը նշում է, որ Արցախը չի մնացել Ադրբեջանին, ուղղակի պետք է դիվանագիտորեն խելացի լինել. 



«Ղարաբաղն նենց չի, որ մնացել ա իրանց, էսօր սաղ աշխարհը դուք գիտեք ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի վրա, մենք պետք է խելոք լինենք մի քիչ, թե չէ, որ իրար կերանք, ասինք դավաճան մեկս մեկին, ոչ մի լավ բանի չենք հասնի: Ես ուզում եմ ասել, որ 90-ական թվականներին, երբ սպարապետը կարողացավ բոլորիս համախմբվել, էլի շատ ծանր վիճակ էր,ու իրենք ավելի հզոր էին, թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով, ամեն ինչով, բայց մենք կարողացանք, Վազգենը կարողացավ համախմբել բոլորին: Այսօր մեր գերխնդիրը  սահմանները պահելն է, որը երկրապահն անում է»,- հավելեց նա:

bottom of page