top of page

Ադրբեջանում բռնել են Հնդկաստանի երկու քաղաքացու, որոնք փորձում էին «անլեգալ» անցնել Վրաստան


Ադրբեջանական APA-ն տեղեկացրել է Հնդկաստանի երկու քաղաքացու բռնելու մասին, որոնք փորձում էին «անլեգալ» անցնել Ադրբեջանի տարածքով։

APA-ն, հղում կատարելով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը, տեղեկացրել է որ «փետրվարի 5-ին, ժամը 19.15-ին «Զագաթալա» սահմանակետի մոտ սահմանապահ ջոկատը բռնել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Մոհամեդ Ամինին (1967թ. ծնվ.) եւ Դիպակին (1997թ. ծնվ.), որոնք փորձում էին խախտել Ադրբեջանի պետական սահմանը Վրաստանի ուղղությամբ»։

«Իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք երկրի տարածք են եկել պաշտոնական կարգով՝ մտադրվելով անօրինական ճանապարհով խախտել պետական սահմանը։ Փաստով իրականացվում է քննչական գործողություն»,- նշված է հաղորդագրությունում։

bottom of page