Search
Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին, 100.000 դոլար արժողությամբ Casio G-Shock ժամացույց է նվիրել
- Lida Nalbandyan
- Feb 3, 2024
- 1 min read

Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին, 100․000 դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել։ Իր 30-ամյակի կապակցությամբ արգենտինացի մոդելը ստացել է Casio G-Shock x Bape DW-6900-ի հատուկ տարբերակը՝ հարմարեցված Jacob & Co-ի կողմից:
Ֆուտբոլային գերաստղը, որը շքեղ ապրանքանիշի երկարամյա երկրպագու է, ունի Jacob & Co տպավորիչ ժամացույց, որն արժե 780.000 դոլար, իսկ Twin Turbo Furious մոդելը՝ 2 մլն դոլար։
Ջորջինան իր տարեդարձը նշել է Մալդիվներում։ Ռոնալդուն չի կարողացել ներկա լինել սիրելիի խնջույքին, բայց նա իր բացակայությունը լրացրել է 100․000 դոլար արժողությամբ ադամանդապատ ժամացույցով։
19.35.20.04.2025
17.42.20.04.2025
12.34.20.05.2025