Search
Վարդենիս քաղաքում այրվել է 100 հակ անասնակեր
- Lida Nalbandyan
- Mar 3, 2024
- 1 min read

Մարտի 3-ին, ժամը 14:46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։44-ին: Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր:
21.40.19.04.2025
17.07.19.04.2025