top of page

Արգանդի պարանոցի քաղցկեղ․ հիվանդության զարգացման պատճառները, կանխարգելումն ու վաղ ախտորոշման եղանակները.

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 23, 2024
  • 1 min read

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց մոտ հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է: ՀՀ-ում իր տարածվածությամբ այն գրավում է 2-րդ տեղը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Տարեկան հայտնաբերվում է 250-260 դեպք:

Առաջացման հիմնական պատճառներից են մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակները:

Կանխարգելումը

Արգանդի պարանոցի քաղցկեղը քաղցկեղի այն եզակի տեսակներից է, որը հնարավոր է և՛ կանխարգելել, և՛ վաղ հայտնաբերել: Առաջնային կանխարգելումը քաղցկեղածին գործոնների ազդեցության բացառումն է և ՄՊՎ վարակի դեմ պատվաստումը:

Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կատարվում են 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափով: Պատվաստումն անվտանգ է: Այն կարող է կանխել մարդու պապիլոմավիրուսի 10 դեպքից 9-ը:

Վաղ հայտնաբերում

Հիվանդության վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում ՊՇՌ մեթոդով` յուրաքանչյուր 5 տարին մեկ, և ՊԱՊ քսուքի պարբերաբար որոշում` 3 տարին մեկ:

Տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում բոլոր կանայք կարող են գինեկոլոգի խորհրդատվության դիմել, հայտնաբերել նախաքաղցկեղային հիվանդությունները և բուժել, հանձնել ՊԱՊ և մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեստ:

ԱՆ նախատեսում է կազմակերպել Մարդու պապիլոմավիրուսի և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման սքրինինգային ծրագիր` հիմնվելով միջազգային ուղեցույցների վրա:

Ծրագիրը գտնվում է նախապատրաստման և միջազգային փորձագետների հետ քննարկման փուլում:

bottom of page