Search
ԱՎԻՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼ՝ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԵՒ ԵՒՍ 4 ԱՆԴԱՄԻ ՀԱՐՑՈՎ
- Lida Nalbandyan
- Feb 1, 2024
- 1 min read

Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։
Միակ հարցը, որ մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ դա րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու։
Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու անդամ