top of page

Շորժայի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 սիգ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 20, 2024
  • 1 min read

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հիշեցնենք, որ սիգի որսը արգելված է սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ որսաշրջանի պաշտոնական մեկնարկ։


1/2639
bottom of page