top of page

«Բոլորը գնում են քնելու, իսկ ես մինչև գիշերվա ժամը 3-ը ծտի բուն եմ սարքում». Գրիգոր Դանիելյան

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ինստագրամում սկսել են «Ներքին խոհանոց» խորագրով հումորային շարք, որի շրջանակներում անդրադառնում են կին և տղամարդ հարաբերություններին առնչվող ամենատարբեր թեմաների: Այս անգամ զույգն անդրադարձել է տղամարդու պարապության թեմային ու նշել, որ ցանկացած կնոջ նյարդայնացնում է տղամարդու պարապությունը:

«Կանայք տանել չեն կարողանում, երբ տղամարդը պարապ պառկած է բազմոցին: Ինձ նման շատ մարդիկ հազիվ շուտ են տուն եկել և ուզում են պառկել բազմոցին ու նայել այն հիմար սերիալները, որտեղ անընդհատ նույն հարցն են տալիս իրար:

Մի խոսքով՝ ուզում ես վայելել այդ ոչ մի բանը և գալիս է կինը: Տեսնում է, որ տղամարդը ոչնչով զբաղված չէ ու մտածում է՝ ինչ անի, որ գործի դնի տղամարդուն:

Ասում է՝ «Երեխային դպրոցում հանձնարարել են ծտի բուն սարքել: Վաղը պետք է տանի դպրոց»: Ու ես ստիպված սկսում եմ ծտի բուն սարքել: Ու հետո բոլորը գնում են քնելու, ես մինչև գիշերվա ժամը 3-ը սարքում եմ ծտի բունը, որ երեխան վաղը ամոթով չմնա դպրոցում»,- «Ներքին խոհանոց» շարքի շրջանակներում պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:

bottom of page