Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները մտահոգիչ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին։
«Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները մտահոգիչ են: Բացի դրանից մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:ԼՂ-ի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով, դրա պատճառը ՀՀ իշխանությունը չէ, դա միանշանակ է»,- ասել է նա:
Նրա խոսքով, Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատել է, որ հնարավորինս կայունություն ստեղծվի տարածաշրջանում։