Խոշոր ավտովթար՝ Երևանում. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 1/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Բենիամին Դ.-ի վարած «Lexus» մակնիշի, 27-ամյա Էդվարդ Շ.-ի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Գ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդվարդ Շ.-ն և Սերգեյ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: :Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Բենջամին Դ.-ն «ԱՁ» տնօրեն է, իսկ Էդվարդ Շ.-ն՝ «ՍՊԸ» տնօրեն: