Հարավային Կորեան արդեն նախագահ չունի
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Յուն Սեոկ Յոլին իմպիչմենտի օգտին, ով անցյալ շաբաթ երկրում ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձ էր արել, հայտնել է Yonhap-ը։
Իմպիչմենտին աջակցել են երկրի միապալատ խորհրդարանի՝ Ազգային ժողովի 300 անդամներից 204-ը։ Խորհրդարանի 85 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս երեքը ձեռնպահ է մնացել, իսկ 8 ձայն անվավեր է ճանաչվել։
Իմպիչմենտի համար անհրաժեշտ է եղել պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը: Այնուամենայնիվ, 6 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք սկսել են ընթացակարգը, ունեն ընդամենը 192 մանդատ, ուստի նրանց անհրաժեշտ է եղել ապահովել իշխող «Ժողովրդական ուժ» կուսակցության առնվազն 8 անդամների աջակցությունը: