«Այս իշխանությունը պարտությունը շարունակական մի պրոցեսի է վերածել»․ Ռոբերտ Քոչարյան
- Arnold Gevorgyan
- 6 hours ago
- 1 min read
«Այս իշխանությունը պարտությունը շարունակական մի պրոցեսի է վերածել»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Անընդհատ` 4 տարի շարունակ, մենք գտնվում ենք նույն շրջանում` ինչ-որ բան տալ, զիջել, ինչ-որ բանից հրաժարվել։ Դա շատ ծանր ու մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից ցեղասպանության ուրացմանը միտված քաղաքականությանը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրացվելու են մարդիկ, որոնք փորձում են դա անել․ իրե՛նք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որում նա դատապարտել էր Ջահերով երթի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելը, ապա ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց՝ այսօր իշխանության ղեկին գտնվող մարդիկ ժամանակին այրել են Ռուսաստանի դրոշը։
«Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք իրավունք չունեն խոսել»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։
19.32.24.04.2025
18.54.24.04.2025