Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայում Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ:
Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների»։