Search
Ես ձգտում եմ հաղթել Չեմպիոնների լիգան և դառնալ ակումբի պատմության մի մասը. Մբապե
- Lida Nalbandyan
- 7 hours ago
- 1 min read
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ նախընտրում է հաղթել Չեմպիոնների լիգան, քան նվաճել «Ոսկե գնդակը»։
««Ոսկե գնդակը» անհատական մրցանակ է, և ես միշտ ասել եմ, որ «Ռեալում» լինելն ուղղակի անգին է։ Ես ձգտում եմ հաղթել Չեմպիոնների լիգան և դառնալ ակումբի պատմության մի մասը։ Ինձ դուր է գալիս գոլ խփել, բայց ամենակարևորը թիմի հետ տիտղոսներ նվաճելն է՝ Լա Լիգան ու Չեմպիոնների լիգան ևս այդ թվում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։