top of page

Ահասարսուռ դեպք Ռուսաստանում․ կատուն uպանել է տիրոջը

Կատուն այնքան է ճանկռել տիրոջը, որ նա կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել։

Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզում։ Տղամարդը գնացել է կատվին փնտրելու, որը մի քանի օր առաջ փախել է տնից։ Սեփականատերը փողոցում գտել է ընտանի կենդանուն ու վերադարձրել տուն։

Երեկոյան կատուն քերծել է տիրոջ ոտքը, և տղամարդը սկսել է արյունահոսել, ասել է «РЕН ТВ»-ի աղբյուրը։ Օգնության է հասել հարևանը։ Նա ցուցաբերել է առաջին բուժօգնություն և շտապօգնություն կանչել։ Սակայն կատվի տերը կորցրել է գիտակցությունն արյան կորստի պատճառով։ Բժիշկները կարողացել են միայն հաստատել նրա մահը։

Նշվում է, որ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ և արյան մակարդման հետ կապված խնդիրներ։ Կատուն ճանկով քերծել է տղամարդու ոտքը՝ վնասելով անոթը։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

bottom of page