Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցը, առարկայականորեն քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա։ Հաշվի առնելով դա՝ շփումներ կլինեն համապատասխան գերատեսչությունների միջև։
Անդրադարձ է արվել նաև մի շարք միջազգային թեմաների»,- ասված է հաղորդագրության մեջ։