top of page

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Երևանում նոյեմբերի 20-ին` կեսօրից հետո, 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մարզերում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին` ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

 

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։


bottom of page