Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ալթայի Հանրապետությունում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
էպիկենտրոնը գտնվել է Կոշ-Աղաչ գյուղից 27 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 8 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։