top of page

Հրազդանի կիրճից այսօր երեկոյան բերման ենթարկվածները եղել են Արթուր Վանեցյանին սպասարկող «Range Rover»-ով

Հունվարի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, որը սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ ինքը և իր հետ գտնվող անձինք ձերբակալվել էին քրեական ոստիկանության կողմից, ինչպես հետագայում հաղորդվեց՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արսեն Բաբայանն ազատ էր արձակվել, իսկ նրա հետ եղած երկու անձինք ձերբակալվել էին։ 

1/2323
bottom of page